HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես են գյուղացիները պայքարում ցրտահարության դեմ (տեսանյութ)

Տիրայր Մուրադյան

Արմավիրի մարզի բարձրադիր գյուղերում ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը եղանակը ցրտել է՝ հասնելով -3 աստիճանի։ Մարզի Արգինա գյուղում ծիրանի այգիները նոր են ծաղկել, և ցրտահարությունից պտուղները փրկելու համար գյուղացիները ջանք չեն խնայում։ Գյուղը ծովի մակերևույթից բարձր է 1255 մետր։

Տեսանյութում Հովսեփ Ղազարյանը ներկայացնում է, թե ինչպես են այգու կողքերը ծառերի ճյուղեր կուտակել, որպեսզի այրեն և այդ ջերմությամբ մի քանի աստիճանով մեղմեն ցուրտը։

«Հետք»-ի հետ զրույցում Հ․ Ղազարյանը ներկայացրեց Արգինա գյուղում արձանագրված իրավիճակը․

«Մինուս երեք իջավ: Ծիրանը, որ նոր բողբոջած է լինում հիմա, ամենավտանգավար շրջանն է։ Փորձեցինք ջերմաստիճանը 0-ին մոտեցնենք, որ բողբոջները չվնասվեն։ Քանի որ անձրևներ էին վերջին օրերին, բողբոջներում ջուր է հավաքվում, ցրտին սառում է բողբողջի մեջ, ու ծաղիկը բերք չի կարող տալ։ Երեկ մի անգամ վառեցինք, կանխատեսվում էր, որ մինուս հինգ կլիներ, լավ է մինուս երեք իջավ»։

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի փոխանցմամբ՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն մարզում գրենացվել է +0.5 աստիճան ջերմություն։ Վարչության պետը տեղեկություն չունի, թե Արգինա գյուղում քանի աստիճան է գրանցվել, բայց վստահեցնում է՝ ցրտահարության ահազանգ գյուղից չեն ստացել։

«Այս պահի դրությամբ ահազանգ չունեմ, տեսնենք այս գիշեր ինչ կարձանագրվի, և ըստ դրա՝ պատկերն ամբողջական կլինի։ Կանխատեսմամբ՝ օդում 0-ից +1 աստիճան է տված։ Եթե այդպես լինի պետք է վնաս չլինի, իսկ եթե ամպամած չեղավ, օդի մակերեսին կլինի մինչև 2 աստիճան»,- ասաց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը՝ հավելելով, որ գյուղացիական տնտեսությունները գիտեն եղանակի նվազման մասին, ավանդական միջոցներով փորձում են խնդիրը լուծել։

Արարատի մարզպետարանից էլ փոխանցեցին, որ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Արտաշատում հողի ջերմաստիճանը -1 աստիճան է գրանցվել։ Մարզի գյուղատնտեսներին էլ հորդորել են ծածկել ջերմոցները և հնարավորության դեպքում՝ ջեռուցել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter