
Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում ախտահանում են կատարել
Արցախի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում` պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Շուկայի սպասարկման անձնակազմի կողմից իրականացվող միջոցառումներից բացի, ախտահանման միջոցառումներ են իրականացնում նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ջրմուղ-կոյուղի», «Ջերմային տնտեսություն» և «Սանմաքրում» ընկերությունները:
Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել