HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ-հորդորակ հայատառ գրելու մասին

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են իրենց աշխատանքը՝ քաղաքացիներին և կազմակերպություններին առաջարկելով անհետաձգելի կարիքների, խնդիրների և հարցերի վերաբերյալ դիմումներ, հարցումներ, նամակներ գրել առցանց։

Էլեկտրոնային նամակների հեղեղը, ցավոք, բացահայտեց տխուր իրականությունը. ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին հայերեն էլեկտրոնային նամակներ են հղում, որոնք գրված են օտար տառերով: Սա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ:

Լեզվի կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում պահպանել ՀՀ Սահմանադրության, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հայերեն էլեկտրոնային նամակները գրել բացառապես հայատառ։

Լեզվի կոմիտեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված հայերեն օտարատառ էլեկտրոնային նամակներին ընթացք չտալ:

Լեզվի կոմիտե

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Լեզվի կոմիտե լինելով հանդերձ թույլ եք տալիս հայերեն սխալներ, ինչպես կարող է լինել հայերեն օտարատառ, գոնե գրեիք օտար լեզվի տառերով սակայն հայերեն իմաստ արտահայտող տեքստեր կամ նամակներ: Դա արդեն կլիներ հասկանալի, ընդունեք ձեր թերացումը:: Ընդունելի չէ այս հորդորակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter