HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանիայի դեսպաններին կհանձնվի 20.000 ստորագրություն՝ Անահիտի արձանը Հայաստան վերադարձնելու ուղերձով

Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։

Հիմնադրամը Մեծ Բրիտանիայի դեսպաններին կփոխանցի Անահիտ դիցուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամի նախաձեռնությանըմիացած երիտասարդների ստորագրությունները։

Հիմնադրամը փետրվարի 20-ից 27-ին կազմակերպել էր ստորագրահավաք։ Մայրաքաղաքից և հանրապետության մարզերից շուրջ 20 հազար երիտասարդ միացել են Մեծ Բրիտանիայի դեսպաններին հղված ուղերձին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն են»։

Ուղերձի տեքստը և ստորագրությունների պատճենները կուղարկվեն նաև Բրիտանական թանգարան։

Երիտասարդական այս նախաձեռնությանը կմիանա նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter