
Արգելանք չի կիրառվի շահառուներին սոցիալական աջակցության համար տրամադրված դրամական միջոցների վրա
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի կառավարության կողմից շահառուներին սոցիալական աջակցության համար տրամադրված դրամական միջոցների վրա։
Այս մասին հայտարարել է ԴԱՀԿ ծառայությունը՝ տարածած մամուլի հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ։
Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ դրության հաղթահարմանն ուղղված քաղաքացիների սոցիալական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու Կառավարության ջանքերը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցված կատարողական վարույթներով արգելանք չի կիրառի Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում Կառավարության կողմից տրամադրված դրամական միջոցների վրա:
Ծառայությունը նշված հիմքերով արգելանքներ չկիրառելու մասին անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին:
Մեկնաբանել