HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մհեր Գրիգորյան․ «Պարենային և արդյունաբերական ապրանքների գինը կնվազի միջինում 3%-ով»

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում էր մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներ են:

Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների գծով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ արձանագրության ուժի մեջ մտնելու պահից մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների գինը կնվազի միջինում 3%-ով, մասնավորապես՝ մսի, կարագի, բրնձի, ձեթի, մարգարինի, ծխախոտի հումքի, պարարտանյութի, մի շարք դեղագործական արտադրանքների, պարարտանյութերի, մշակված կաշվե, թանկարժեք քարերի և մի շարք այլ ապրանքների։ Ապրանքատեսակները 640-ն են։

«Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում տեղի է ունեցել ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի 3 նիստ։ Արդյունքում որոշումներ են կայացվել, որոնք երեկ մտան ուժի մեջ։ Այդ որոշումների համաձայն՝ բոլոր ԵԱՏՄ երկրների համար երրորդ երկրներից ներմուծված, մասնավորապես՝ գյուղմթերքի նկատմամբ կիրառվելու է ժամանակավորապես զրոյական մաքսատուրք։ Դա վերաբերելու է նաև բրնձին, մի շարք այլ պարենային ապրանքների և նաև ախտահանիչ և մի շարք  բժշկական նյութերի»,- նշեց փոխվարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter