Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարներն Անդրանիկ Հ.-ի դին (ծնված 1966 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տանն իրականացրել ախտահանման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել