5 ցմահ դատապարտյալ փորձել է փախչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. փորձը կանխվել է
Մարտի 2-ին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերատիվ ծառայողները նախապատրաստական փուլում կանխել են 5 ցմաh դատապարտյալի փախուստի փորձը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն' իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով:
«Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն: Քննության շահերից ելնելով' դեպքի մանրամասները չեն հրապարակվում»,- հայտնում է արդարադատության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել