Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մարտի 7-ին, 9-ին, 11-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Մարտի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում' ձյուն, հովտային շրջաններում' թաց ձյուն և ձնախառն անձրև:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 3-8 մ/վրկ, մարտի 10-ին առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին' մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում մարտի 7-ից 9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Եղանակի տեսությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել