HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նպատակ ունենալով մեղմելու մեր հաճախորդների համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետևանքները, Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչև 2020թ.-ի մայիսի 31-ը, որից հետո վարկերի մարման ժամանակացույցերում կկատարվեն հետևյալ փոփոխությունները`
ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Այս վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հունիսի նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող հաճախորդի առաջին մարումը կլինի հունիսի 20-ին:
Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա, և այն հաճախորդները, որոնք 2020թ.-ի մայիսի 31-ից հետո այս կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված: Բոլոր այն հաճախորդներին, որոնք չեն ցանկանա օգտվել ընձեռված հնարավորությունից, խնդրում ենք հրաժարման մասին տեղեկացնել բանկին՝ գրավոր դիմումի տեսքով:
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև ֆիզիկական անձանց տրամադրված՝ գրավով ապահովված վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ.-ի մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկի կողմից ընձեռված հնարավորությունից օգտվել ցանկացող հաճախորդներին խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում սկսած 2020թ. մայիսի 1-ից` համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով:
 
Դիմումները բանկ կարելի է նաև ներկայացնել [email protected] հասցեով:
 
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
 
 
Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter