HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի  մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:

Ըստ հաղորդագրության՝ տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ   2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել  նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 

Հացի և ալյուրի գծով  հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ  կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա: Միաժամանակ,  ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է  համապատասխանաբար 480 , 487 և 489 դրամ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter