Աղետի դեպքում ԱԻՆ-ն ու Հայկական կարմիր խաչը կօգնեն միմյանց
Մարտի 6-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին։
«Աղետների դեպքում ամենամեծ կորուստն ունենում են նրանք, ովքեր չեն կարողանում կառավարել։ Ցանկացած աղետի դեպքում՝ լինի բնական, թե տեխնածին, յուրաքանչյուրը պիտի իմանա իր տեղն ու դերը և պատրաստ լինի օգնել»,- ասաց Մ. Մնացականյանը:
«Այս հուշագրի շնորհիվ մեր փոխգործակցությունն ավելի կսերտանա»,- ասաց Ա. Երիցյանը:
Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Մ. Մնացականյանն Ա. Երիցյանի ուղեկցությամբ այցելեց ԱԻՆ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծանոթանալու դրա աշխատանքին ու հնարավորություններին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել