HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանը՝ Կադաստրում. ի՞նչ է բարեփոխվել Կադաստրի համակարգում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևանի տարածքային ստորաբաժանում:

Նա Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի ուղեկցությամբ ծանոթացել է համակարգում իրականացված համալիր բարեփոխումներին: Դրանք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկությունը բարձրացնելուն, վարչարարությունը պարզեցնելուն, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտությունը բացառելուն' հետևաբար համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն:

2012 թ. հունվարի 1-ից կադաստրի համակարգում գործում են նոր կառուցվածքային միավորներ' սպասարկման գրասենյակներ, որոնք ապահովում են քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլ) տրամադրումը:

Վերացվել է դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: Այսուհետև, էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն են ստացել դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել՝ առանց անձամբ այցելելու, կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով, առցանց:

Համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին տրամադրվում է դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն ունեն կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին:

Ամբողջությամբ մասնավորեցվել է անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն' պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքներն իրականացվում են բացառապես մասնավոր հատվածի' համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից:

Կառավարության կայքի տեղեկացմամբ՝ վերացվել է նաև անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter