HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ- ից ներմուծված առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter