
Երթևեկության փոփոխություն` Արշակունյաց պողոտա և Գ․ Նժդեհի փողոցի խաչմերուկում
Արշակունյաց պողոտա և Գ․ Նժդեհի փողոցի խաչմերուկում երթևեկության փոփոխություն է կատարվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
«Հաճախակի խցանումների կանխարգելման և տրանսպորտային միջոցների տեղաշարժի կանոնակարգման նպատակով Արշակունյաց պողոտա և Գ․ Նժդեհի փողոցի խաչմերուկում երթևեկության փոփոխության արդյունքում լուսացույցերը կանջատվեն, կկազմակերպվի շրջանաձև երթևեկություն»,- գրել է Ռազմիկ Մկրտչյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել