HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառուների համար վճարումների գործընթացը: Սա նշանակում է, որ ծրագրի շահառուներն արդեն այսօրվանից կարող են անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկեր և ստանալ իրենց հասանելիք գումարը:

Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:

Աջակցություն կարող են ստանալ նաև այն հղի կանայք, ովքեր միայնակ են՝ չունի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:

Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:

Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը՝ https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid7, այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:

Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար:

Գումարը վճարվելու է առձեռն, միանվագ: Այն չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել՝ շահառու դրամական պարտավորությունների դիմաց:

Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

Մեկնաբանություններ (49)

Մարի Աբրահամյան
Գտնվում եմ հղիության 36 շաբաթականում, ես որևէ ծրագրից կարող եմ օգտվել
Օվսաննա
Կներեք ունեմ երկու երեխա ոչ ես ոչ ամուսինս չենք աշխատում խնդրում եմ ասեք ոնց դիմենք որ մեզել հասնի 7 կետի օգնությունն
Անի
Բարև ձեզ ես Անին եմ ունեմ 5 ամսական հղիություն մարտ ամսից չեմ աշխատում ։Ծրագրից կարող եմ օգտվել շնորհակալություն։
Հերմինե
բարև ձեզ ես համապատասխանում եմ 7կետին ունեմ երկու անչափահաս երեխաներ աշխատանք չունենք կարանք օգտվենկ
Հերմինե
բարև ձեզ ես համապատասխանում եմ 7 կետին կարամ օգտվեմ
Կարինե
Բարեվ ձեզ ես համապատասխանում եմ 7 կետին ինչպես կարողեմ ստանալ իմ հադանելիկ գումարը ունեմ անչափահաս երեխա չեմ աշխատում ամուսինսել օրավարձով աշխատող եր հիմաել աշխատանք չունենկ 098633239
Լիանա
Յես արդեն 21 շաբաթական հղի եղի եմ ու չկամ հաշվառման ցուցակում չկամ
Գոհար
Ես ունեմ երկու անչափահաս երեխա և սպասում եմ երրորդ երեխային։Ինչու չեմ կարողանու մ օգտվել 7րդ միջոցարումից։
Իրինա
Ես 17 շաբատական հղիեմ ու երկար ժամանակ փնտրում եմ իմ անուն 7 րդ միջոցառման ցանկում ու ասում է նշված տվյալներով շահառու չի գտնում։ Գրանցված եմ Էրեբունի Բժշկական Կենտրոնում
Լիանա
Ես արդեն 13 շաբաթական հղի եմ ունեմ երկու անչափահաս երեխա ոչ ես ոչ ամուսինս չենք աշխատում ու չէմ ստանում հմղիության օգնությունից ինչու լրացնում եմ տվյալներս բայց ոչինչ չկա
Լուսինե Խաչատրյան
Ես ապրում եմ Մխչյանում աշխատում եմ Երևանում քանի որ մառզային տրանսպորտը չի աշխատում ես առդեն 1 ամիս է գործի չեմ գնում գործատուն ինձ աշխատանքից չի հեռացրել ես ինչ տարբերակով կարող եմ աջակցություն ստանալ։
Աննա Թեմուրյան
Ես բազմազավակ մայրեմ.ունեմ երկու ուսանոխ ոչ աշխատոխ և երկու անչափահաս ախչիկներ.նաև 5ամսվա հղի եմ.ամուսինս աշխատումա.բաից ամենինչ այնքանա թանգացել որ արդեն անհնարա.հասարակ պամպերսն 70դրամից դարցելե 150դրամ.մնացածի մասին ել չասեմ... Խնդրումենք ձեր աջակցությունն
լաուրա
Բարեվ դեզ ես վարձով եմ բնակվում 22 շաբաթան հղի եմ եվ 3 տարեկան ախչիկ ունեմ ես չեմ աշխատում քմուսինս նույնպես չի աշխատում օգնեք ստանալ հղիուցյան կամ իմ բալիկի գումարը
Գայանե
Ես չգիտեմ վոր կետինեմ համապատասխանում ունեմ 2 անչապահաս երեխա չունեն հայր
Հասմիկ
Ես համապատասխանում եմ 9որդ կետին. Ոնց ստանամ իմ հասանելիքը?
Արաքսյա Խաչատրյան
Ունեմ 3 անչափահաս երեխաներ գրանցված եմ վորպես անապահով ընտանիք արցյօք հասնում է ինձ օգնուցուն
Մարիամ
Երեխային հասանելի գումար
Թինա
Բարև ձեզ ։ես 16շաբատական հղիություն ունեմ ու ասում են որ հաշվառված չեմ ։ոնց կարողե այդպես լինել?
Տաթեվիկ Ծաղկլորյան
Ես չեմ աշխատում, ունեմ երկու բալիկ 4րս և 2ու տարեկան, և սպասում եմ 3րդ բալիկիս, հղիությունը 14 շաբաթականե, ես նույնպես ուզումեմ օկտվել այս հնարավորությունից, խնդրում եմ օգնեք
Քրիստինե
Ունեմ երկու անչափահաս երեխա, միայնակ մայր եմ,ապրում եմ վարձով,չեմ աշխատում։
Աննա
Բարև Ձեզ,հարսս մարտի 30ի դրությամբ ունեցել է 33 շաբաթական հղիություն,որդիս չի աշխատում,հարսս էլ երբևէ չի աշխատել,հարսիս տվյալները մուտքագևում եմ,գրվում է այդպիսի շահառու չի գտնվել,ի՞նչ անեմ։
Անի Հարությունյան
Ունեմ երկու երեխա,որից մեկը մեկ տարեկան է,մյուսը ութ տարեկան է։ Ես ու ամուսինս չենք աշխատում։ Խնդրում եմ ,եթե հնարավոր է օգնել
Հերմինե
Բարև ձեզ.ես 5ամսական հղի եմ ևմարտի 25-ից մինչև հիմա չեմ աշխատում .կասեք ինձ ինչպես օգտվեմ
Արփենիկ
Ես համապատասխանում եմ 7 կետին ոնց ստանամ իմ հասանելիքը
Արմեն
Ես աշխատումեմ միկմետալումՓբը ունեմ երկու անչապահաս երեխա ստանումեմ 130000դրամ ինտ չի հասնումգումար
ԱՆԻ
ՆՊԱԱՏ
Լիանա
Ամուսնալուծված
Հակոբյան Նունուշ Արայիկի
Կներեկ իմ հղիությունն 10 շաբատական է հնարավոր է եսել օգտվեմ այս օգնությունից..ունեմ փոքր երեխա ..ես չեմ աշխատում..ամուսինս արտասահմանում է ու եվս չի աշխատում հնարավոր է ինձել օգնեկ Ես եսոօր եմ գրանցվել անձնագիրս կորցրել եի հիմա նօրեմ դիմել որ տան Խնդրում եմ ետե հնարավոր ե ինձել օգնեկ
Քրիստինե
7 րդ կետը լրացնում եմ նույն էջն է բացվում ինչպես իմանամ շահառու եմ թե ոչ
Արմինե
Հղի
Լուսինե
Բարև ձեզ ,ես հղի եմ և աշատում եմ ռիսկային գոտում և հիմա մեր ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը իմ աշխատանքն է քանի որ ամուսինս էլ չի աշխատում
Սիրանուշ
չեմ աշխատում , ունեմ 2 երեխա, անչափահաս։
Նունե
Շնորհակլություն
Մադլեմա
Բարեվ ձեզ ես միայնակ մայրեմ ունեմ անչափահաս երեխա եւ ապրում եմ վարձով
Արարատ
Չեմ աշխատում
Վանյան սվետիկ
Աշխստումեմ
Մարիամ Նազարյան
Բարև ձեզ ես Մարիամ Նազարյանն եմ ք.Երևանից գտնվում եմ հղիության 35-րդ շաբաթում այս կորոնա վիրուսի պատճառով ես ամուսինս չենք աշխատում խնդրում եմ նամակս անպատասխան չթողնել
Էմմա
Ես հղի Եմ սպասում Եմ իմ Երկրորդ բալիկիս հղիությունս 12 շապաթական է
Էմմա
Ես ունԵմ մԵկ անչափահաս ԵրԵխա ութ սպաում Եմ իմ Երկրորդ բալիկին հխիությունս ԵրԵք ամսԵկան է
Կարապետյան Լիաննա
Չեմ աշխատում 29 շաբաթական հղի եմ
Մերի
Օրավարձով աշխատող եմ, գրանցված չեմ, սակայն մարտի 23֊ից չեմ աշխատում, ունեմ 2 երեխա 13 և 21 տարեկան, մեկը ուսանող է դեռ ու չի աշխատում։ Խնդրում եմ տալ պատասխան, ես կարո՞ղ եմ օգտվել։
Լուսինե Բրսիկյան
հղիություն 31 շաբաթական
Լուսինե Բրսիկյան
միայնակ մայր
Աղավնի
Ես հղի եմ 30 շաբատական ապրումեմ վարձով ես եվ ամուսինս չենկ աշխատու
Yeranuhi
Բարեվ ձես յես Երանուհի Էդուարդի Փանոոյանս ծնված1991 08 28 թ ապրում եմ Քաղաք Բանաձորի տնակում սանկտ պետերբուրգի 5/4-2-16 իմ 3 ամչապահաս երեխաներիս հետ միայնակ մայր եմ աշխատել եմ մադեռա սրճարանում վորպես մատուցող մինչեվ մարտի 16ը այս պահին չեմ աշխատում միակ յեկամուտս նպաստնե կցանկանայի իմանալ արցոք ինձ ել ե հասնում միանվագ նպաստը յետե այո ապա ինչքան?
Դիաննա
Ես չեմ աշխատում ունեմ երկու անչափահաս երեխա և ներկա դրությամբ սպասում եմ երրորդ երեխային ,ինչպես անեմ որ օգտվեն այդ օգնությունից խնդրում եմ պատասխանեք։ 098919086
Արմինե
Ես չեմ աշխատում ունեմ երկու երեխա անչափահաս ինչ անեմ որ ինձ հասնի փոխ
Մարիամ Նազարյան
33 շաբաթական հղի եմ չեմ աշխատում ոչմիտեղ և ամուսինս ևս չի աշխատում
Լուսինե
Ունեմ 2 անչափահաս երեխաներ և չեմ աշխատում, ամուսինս գտնվում է Մոսկվայում և նույնպես աչի աշխատի մոտակա 2 ամիսները, այնտեղել է կարանտին, խնդրում եմ հաշվի առնել և մեզ էլ ընդգրկել գումար ստանալու համար (26500)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter