HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:

«Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter