HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կկայանա ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

Մարտի 7-ին` ժամը 16:15-ին, «Արմենիա -Մարիոթ» հյուրանոցի «Փառանձեմ» դահլիճում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների՝ Երևան կատարելիք այցին:

Այցի նպատակը Հայաստանի տնտեսության ու երկրում ՎԶԵԲ-ի ակնկալվող դերի վերաբերյալ թարմ տեղեկություն ստանալն է: Այցը կկայանա ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի մասով 2012-2015 թվականների նոր ռազմավարության համատեքստում, որում հաստատվում է երկրի կայուն զարգացման օժանդակությունը շարունակելու բանկի անփոփոխ մտադրությունը՝ ֆինանսական սեգմենտի և մասնավոր հատվածի ուժեղացման, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի աջակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter