HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ ողջ տարածքում հաստատվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ արևմուտքում գտնվող Վայոմինգ նահանգում հայտարարել է «մասշտաբային արհավիրքի» ռեժիմ, որը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայի տարածմամբ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Այսպիսով, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ արտակարգ իրավիճակի ռեժիմը տարածվել է ամերիկյան բոլոր 50 նահանգների և Կոլումբիայի դաշնային շրջանի վրա։

Վայոմինգի նահանգապետ Մարկ Գորդոնը դեռ համապատասխան որոշման դիմումն ուղարկել է ապրիլի 9-ին։ Այդ ժամանակ նահանգում առկա էին կորոնավիրուսի շուրջ 200 վարակակիրներ։ «Չնայած Վայոմինգը դեռ չի բախվել այդ ծանր իրավիճակին, ինչպես որոշ նահանգներ, այս որոշումը կօգնի մեզ պատրաստել և մոբիլիզացնել ռեսուրսները՝ ցանկացած անհրաժեշտության պարագայում»,- մանրամասնել է Գորդոնը։

Սպիտակ տնից նշել են, որ արտակարգ իրավիճակի ռեժիմը դաշնային և տեղական մակարդակներով հնարավորություն կտա որոշ կազմակերոպությունների՝ պետական ֆինանսավորման հասանելիության հեշտացմանը։ Բացի այդ, այն հեշտացնում է նահանգային իշխանությունների և ԱՄՆ դաշնային գործակալությունների աշխատանքը՝ արտակարգ իրավիճակների կառավարման գործընթացում։ Այդ գործընթացին ներգրավվել են նաև ԱՄՆ Զինված ուժերի ցամաքային զորքերի ինժեներական կորպուսը։

Վերջին տվյալներով ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 533 115-ի, ապաքինվածների թիվը՝ 30 502-ի, իսկ մահացածների թիվը՝ 20 580-ի։ Մահվան ցուցանիշներով ԱՄՆ-ն առաջ է անցել Իսպանիայից և Իտալիայից, որոնք էապես տուժել են կորոնավիրուսի պանդեմիայից։ Ընդամենը հինգ օրվա ընթացքում մահացածների թիվը 10 000-ից կրկնապատկվել է՝ գերազանցելով 20 000-ը։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter