
Հայաստանը պատրաստվում է արտադրել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
Հայաստանը պատրաստվում է կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել:
Այս մասին խորհրդարանում հատուկ նիստին ասաց պարետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե պարետատունը ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է փորձում օգտագործել հայաստանյան գիտական ներուժը:
«Հաջորդ քայլով, որը նախատեսվում է իրականացնել, այն է, որ Չինաստանից ներկրելու ենք 100 հազար թեստերի համար ռեագենտներ, դրանք հանձնելու ենք մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին, ինչպես նաև նախատեսվում է հատուկ սարքավորումներ ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով արտադրել ԲՇՌ թեստերից»,-ասաց Ավինյանը:
Պարետի խոսքով` արդեն իսկ ներկրվել է 60 հազար թեստ Չինաստանից, 20 հազար թեստ էլ սպասվում է Լեհաստանից:
«Հարյուր հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկել հաջորդ շաբաթ, և այս ընդհանուր չափաքանակը համարում ենք, որ բարարար է լինելու տեսանելի ապագայում թեստերի իրականցման համար»,-ասաց պարետը:
Մեկնաբանել