HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ucom-ի անունից կեղծ հայտարարություն է տարածվել

Այսօր լրատվամիջոցներին «Յուքոմ» ընկերության բաժնետերերի անունից հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ընկերությունում իրավիճակը կայուն է։ Քիչ առաջ դարձյալ «Յուքոմ» ընկերության անունից մեկ այլ հաղորդագրություն ստացվեց, որով ընկերության մամուլի ծառայությունը հերքում է նախորդ հաղորդագրությունը՝ այն անվանելով կեղծ։ Ստորեւ՝ ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանի անունից տարածված հաղորդագրությունը։

«Քիչ առաջ [email protected] էլ.-փոստից ստացված հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշված է. «Կից ուղարկում ենք Ucom ընկերության պաշտոնական հայտարարությունը՝ բաժնետերերի խորհրդի անունից»: Մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից: Նշենք, որ Ucom-ը «բաժնետերերի խորհուրդ» անվանումով կառավարման մարմին չունի, մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլ.-փոստից: Ըստ երևույթին` հայտարարություն տարածողները չեն տիրապետում Ucom-ում տիրող փաստացի իրավիճակին:

Նշենք, որ 833 աշխատակից արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:

Հաշվի առնելով այս ամենը` խնդրում ենք չհավատալ հայտարարությանը և այսուհետ Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլ.-փոստից ստացված հայտարարությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter