HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը. խորհրդարանը քննարկում է նախագիծը

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը: Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարի խոսքով` առաջարկվում է քրեական պատասխանատվություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը:

Ըստ նախագծի` նման կոչերը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Իսկ այն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Փոխնախարարի խոսքով` վարույթ իրականացնող մարմինը մի շարք չափանիշներ պետք է դիտարկի, ինչպես` հանրության վրա անձի ազդեցության աստիճանը, իրական վտանգի առկայությունը, բռնության կոչերի հացեատերերը, կոչերի ձևն ու բովանդակությունը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով` առաջարկվող նախագիծը եվրոպական մայրցամաքում առկա թրենդի` Hate speech-ի կամ ատելության խոսքի արգելմանն ուղղված միջոցառումներից է: Վարդանյանը կարևորեց, որ Հայաստանը ևս նման օրենսդրություն ունենա:

«Այս նախագիծը ուղղված է բացառելու որևիցե եղանակով որևէ նույնականացնող խմբի ոչնչացմանը: Հուսով եմ` չենք վերադառնալու միջնադարի ժամանակահատված, երբ վհուկների դասին կարող էր դասվել անձը, որ օրինակ գանգուր մազեր ուներ, սատանայի դասին կարող էին դասվել կատուները: Մենք  խոսում ենք քաղաքակիրթ երկիր կառուցելու մասին, բռնությունը պետք է իսկապես բացառվի»,- ասաց Վարդանյանը:

Մեկնաբանություններ (1)

Արման
Վարդանյան վլադիմիրին փոխանցեք որ եվրոպան մայրցամաք չի, աշխարհամաա է։ Մինչ այս օրենքի ընդքւնքւմը տեսնոս քանի գանգուր մազերով հուկ ենք որսացել,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter