HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համլետ [ ջան ]

Հայերը, կարելի է ասել, աշխարհի հազվագյուտ ժողովուրդներից են, որ իրենց զավակներին կոչում են Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հերոսների եւ ինչու ոչ նաեւ՝ հեղինակի անուններով։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրում հաշվառված են 9007 Համլետ, 175 Օֆելյա, 308 Լաերտ, 3 Հորացիո եւ 18 Շեքսպիր անուններով քաղաքացիներ։

«Համլետ ջան» ֆիլմը հայտնի ողբերգության մոտիվներով կառուցված այլընտրանքային դրամա է։ Այն ներկայացնում է մեր ժամանակակիցների մտորումները դանիական արքունիքի եւ արդի իրականության առնչությունների, պայքարի ու հեղափոխությունների մասին։ Մարդկանց  անձնական պատմություններն ու դատողություններն ընդմիջվում են երիտասարդ դերասան Համլետ Ղազարյանի «Համլետ»-ին կերպավորելու փորձերով, որոնք կատարվում են լքված թատրոնի բեմում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter