«Հրապարակ». «168 ժամ» թերթի խմբագիրը կառաջադրվի Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում
Թերթի տեղեկություններով, Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Ավելի վաղ առաջադրվելու մասին հայտարարել էր նրա ամուսինը' Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով այս դեպքում կաջակցի կնոջը: Ս. Սեյրանյանը կարող է առաջադրվել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ընդգրկվելով կուսակցության համամասնական ցուցակում: Այս ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանն է, իսկ ԲՀԿ-ն պաշտպանելու է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել