HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենասերը դիմակ է կրում

Վահան Բուռնազյան
Հայերեն թարգմանությունը՝ Ա. Մարկոսյանի

Ես մնում եմ տանը: Իսկ երբ պիտի դուրս գամ, դիմակ եմ կրում.ոչ թե ինձ համար, այլ քեզ ու բոլորիս համար:  Ինչպես տեղեկացնում է մեր առողջապահության նախարարը, դիմակը մարդուն պաշտպանում է վարակակրից, որը տեղյակ չէ իր վարակված լինելու մասին[1]: Ես չեմ կարող հստակ իմանալ՝ վարակված եմ, թե ոչ, որովհետև վարակն ու իմ կողմից դա մյուսներին փոխանցելը կարող է տեղի ունենալ ախտանիշների ի հայտ գալուց օրեր առաջ, և որովհետև վարակակիրների ու այն փոխանցողների 1/3-ի կամ կեսի մոտ ախտանիշներ ընդհանրապես չեն հայտնվում[2]: Իսկ վարակման դեպքերը կարող են մահվան ելքով ավարտվել: 

Երբ ռիսկը մեծ է, հարկավոր է զգուշավորության կողմը բռնել: Դիմակ կրելը թույլ չի տալիս, որ խոսելու կամ շնչելու ընթացքում փոխանցեմ վիրուսը [3]: Եթե ես պաշտպանեմ քեզ, դու էլ քո հերթին ինձ պաշտպանես, վիրուսը նոր տեր չի գտնի ու կմահանա: Հետևաբար, եթե մենք պաշտպանենք միմյանց, կպաշտպանենք Հայաստանը, բայց միայն այն դեպքում, երբ բոլորս միասին անենք դա:

Մանրամասներ

Ռիսկը մեծ է, իսկ իրավիճակը դինամիկ զարգացում է ապրում: Ամեն կյանքը արժեքավոր է: Հայաստանը փոքր երկիր է փոքրաթիվ բնակչությամբ: Սխալվելու շատ քիչ իրավունք ունենք: Այժմ պետք է շատ զգույշ գործենք ըստ այն տեղեկատվության, որին տիրապետում ենք: Նոր փաստերը նոր ջանքեր են պահանջում: 

Մեր իմացածը հավանական է, եթե ոչ  լիովին ճշմարիտ.

  • SARS-CoV-2-ը պրոգրեսիվ կերպով է տարածվում. ժամանակի ընթացքում վարակվածության ու վարակի փոխանցման ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվում,
  • առանց լայնածավալ թեստավորման՝ վարակի գրանցված դեպքերի քանակը ավելի քիչ է, քան իրականում կա,
  • ժամանակի ընթացքում հասարակական սահմանափակումները՝ ուղղված SARS-CoV-2-ի տարածման դանդաղեցմանը, կկանխարգելեն մահվան դեպքերը, իսկ նման սահմանափակումների թուլացումը կհանգեցնի մահվան դեպքերի աճի[4],
  • ինչպես մյուս վիրուսները, SARS-CoV-2-ը փոխանցվում է շփման միջոցով՝ ներառյալ ախտահարված մակերևույթների հետ շփման,
  • մյուս վիրուսների նման SARS-CoV-2-ը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հիմնականում հազի կամ փռշտոցի միջոցով, սակայն նոր փաստերը ցույց են տալիս, որ վիրուսը փոխանցվում է նաև խոսելու ու շնչելու ժամանակ, որը կարող է բավարար լինել կամ չլինել վարակվելու համար[5],
  • 2մ հեռավորությունը փակ տարածքում այնքան էլ բավարար չէ[6],
  • վիրուսը կարող է օդում մնալ մինչև 3 ժամ ու տեղափոխվել մինչև 8մ, իսկ հետազոտությունը ցույց է տալիս, որ երբ քայլում ես մեկ այլ մարդու հետևից, հարկավոր է 4մ և ավելի հեռավորություն պահպանել[7],
  • կարող ենք վիրուսը մյուսներին փոխանցել նախքան դրա ախտանիշների ի հայտ գալը, ինչպես նաև՝ հնարավոր է, որ ախտանիշներ այդպես էլ չլինեն,
  • ավելի ու ավելի շատ երկրներ ու շրջաններ մարդկանց հորդորում են հասարակական վայրերում դիմակ կրել[8]:

Եթե դիմակ կրես ու դա անես ճիշտ ձևով, հնարավոր է, որ այն ինչ-որ չափով պաշտպանի քեզ: Սակայն եթե ես դիմակ կրեմ, ու բոլորը քո շուրջը դիմակ կրեն, դու ավելի շատ պաշտպանված կլինես, քան եթե միայն դու դիմակ կրես: Պետք է ընդունենք այն կանոնը, որ բոլորս պարտավոր ենք պաշտպանել միմյանց՝ որպես ինքներս մեզ հավաքական ու անհատական կերպով պաշտպանելու միջոց:

Դիմակ կրելը մյուսների հանդեպ հարգանքի նշան է: Դիմակ կրելը ընկերակցության նշան է: Հայրենասերը դիմակ է կրում:

Աղբյուրներ.

 

[1] Կտորի դիմակներ, min. 0:58, 

[2] https://www.bloomberg.com/news/articles/2020-03-22/one-third-of-coronavirus-cases-may-show-no-symptom-scmp-reports

[3] "Coronavirus: World Health Organisation reverses course, now supports wearing face masks in public”, ; “Scientists Probe How Coronavirus Might Travel Through The Air”

[4]   Id.  See also, “Lockdowns can't end until Covid-19 vaccine found, study says”  [“China’s aggressive controls over daily life have brought the first wave of Covid-19 to an end, say researchers based in Hong Kong. But the danger of a second wave is very real.”]

[5]Scientists Probe How Coronavirus Might Travel Through The Air”, 

[6]A 3D model of a person coughing in an indoor environment – how an aerosol cloud travels in the air”, 

[7] “Coronavirus can persist in air for hours and on surfaces for days: study”, ; “NAS letter suggests ‘normal breathing’ can expel coronavirus”, ;  “Belgian-Dutch Study: Why in times of COVID-19 you should not walk/run/bike close behind each other.”

[8] “Coronavirus: World Health Organisation reverses course, now supports wearing face masks in public”.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter