HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահ մարմիններին

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում է Կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը:

Փոփոխությամբ փորձ է արվում բաժնետերերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահ մարմիններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և Պետական եկամուտների կոմիտեին:Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Փոխնախարարի խոսքով` այդ տեղեկությունն այժմ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է ստանալ միայն դատարանի որոշմամբ:

Գրիգորյանը հիշեցրեց, որ դեռևս 2001 թվականից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնետերերի մասին ինֆորմացիան բաց է, իսկ 2013 թվականից այն անվճար հիմունքներով հասանելի է պետական մարմինների համար: Ըստ փոխնախարարի` նախկինում նման նախաձեռնություն չի ներկայացվել ինչ-ինչ քաղաքական պատճառներով:

Փոխնախարարի խոսքով` նման տեղեկությունները իրավապահ մարմիներին հարկավոր են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար:

Գործող օրենքով` Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների, ինչպես նաև արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է ծառայողական գաղտնիք և ենթակա է բացահայտման միայն օրենքով նախատեսված սահամանափակ դեպքերում:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը` ասելով, որ հանձնաժողովը դրական կարծիք է տվել: Դավթյանի խոսքով` այժմ յուրաքանչյուր անձ պետռեգիստրի վճարովի ծառայության միջոցով կարող է ցանկաված ՍՊԸ-ի բաժնետերերի մասին ինֆորմացիա ստանալ, ուստի երբ պետությունը ստանձնել է կոռուպցիայի դեմ պայքարի ղեկը, որքան ավելի բացի այդ ինֆորմացիան, ավելի ճիշտ կլինի: Ըստ նրա` չունենալով այդ գործիքակազմը` հնարավոր չի լինի լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter