«Հայկական ժամանակ». «Ազատ դեմոկրատներ»-«ժառանգություն» բանակցությունները մտել են փակուղի
Թերթի աղբյուրների պնդմամբ, «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների միջև ընթացող բանակցությունները նախընտրական դաշինք կամ միասնական համամասնական ցուցակ կազմելու վերաբերյալ' փակուղի են մտել:
Կողմերը, ըստ այդմ, տևական ժամանակ չեն կարողանում ինչ-որ դետալների շուրջ համաձայնության գալ, և օրերս արձանագրվել է, որ համաձայնությունը կարող է այդպես էլ չկայանալ: Երեկ, երբ թերթի թղթակիցն այս կապակցությամբ մեկնաբանություն Է խնդրել «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Գառնիկ Գևորգյանից, նա պատասխանել է. «Չէ, դա ճիշտ չէ, որովհետև բանակցությունները շարունակվում են: Ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնություն, կարելի է ասել, կայացվել է, որոշակի դետալներ կան, որոնց շուրջ քննարկումները շարունակվում են, բայց ասել, որ համաձայնության չենք կարողանում գալ, նույնքան ճիշտ չէ, ինչքան ասել, որ այս պահին համաձայնության եկել ենք»:
Երբ թերթի թղթակիցը հարցրել է' արդյո՞ք իրենց համագումարի հետաձգումը ևս փակուղու վկայությունը չէ, Գևորգյանը պնդել է, թե համագումարը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել