HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Արարատի մարզի մի բնակչուհու։

Ոստիկանության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ` նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։

Ըստ կնոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter