HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ոտքի՛, վարչապե՛տն է գալիս

Կադաստրի պետական կոմիտեի' Արաբկիրի ստորաբաժանումում փետրվարի 6-ին կատարած այցի ժամանակ վարչապետը շրջել է բարեկարգ շենքում, ծանոթացել, թե ինչպես են ընթանում աշխատանքները, որքանով են դրանք կանոնակարգվել և ավտոմատացվել, ինչ փոփոխություններ կան համակարգում:

Արաբկիրի ստորաբաժանման հերթական աշխատասրահ մտնելիս համակարգի աշխատողներից մեկը հրահանգել է ոտքի կանգնել վարչապետին դիմավորելիս: Մի քանի տասնյակ աշխատակիցները' երիտասարդ և տարեց, միանգամից ոտքի են կանգնել և չեն նստել, մինչև Տիգրան Սարգսյանն իրեն հատուկ ժպիտով ու դասախոսական ժեստով չի ասել' նստե՛ք:

Ոտքի կանգնելու հորդորը բավականին բարձր ձայնով է ստացվել ու կտրուկ: Կոպիտ ու բարձրաձայն հնչած «Ոտքի՛, վարչապետն է գալիս»-ը անհարմար վիճակ է ստեղծել, քանի որ այն լսվել է դրսում: Եվ մինչ վարչապետը սրահի մյուս ծայրում զրույցի է բռնվել աշխատակիցների հետ, աշխատակիցների մյուս մասը սկսել է քննարկել իրենց ոտքի կանգնել-չկանգնելու անհրաժեշտությունը: «Շատ անհարմար ստացվեց»,- սրտնեղած մեզ ասաց երիտասարդ աշխատակցուհիներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter