Հայտնաբերվել է վարորդի դին
Մարտի 6-ին' ժամը 20.18-ին Գեղարքունիքի մարզային ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ում հայտնաբերվել է Ռ. Ավետիսյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան' առանց ուղևորների, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը որոնողական աշխատանքներ ծավալելու համար:
Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատը։
Ժամը 21.50-ին Գավառ-Ծաղկաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ' 1956 թ. ծնված Ռ. Ավետիսյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել