HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Ժողովուրդը կարող է ցանկացած պահի նոր հեղափոխություն անել, մեզ էստեղից քշի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ պետական պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների հարցին: Փաշինյանի խոսքով` եթե նախկինում այն տեսակետին էր, որ հանրությանը հետաքրքրում է միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, սակայն վերջին օրերի քննարկումներից հասկանալի դարձավ, որ հանրությանը հուզում է ամբողջ պետական համակարգի աշխատավարձի բարձրացման հարցը:

Փաշինյանն ընդգծեց` պետական աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը հեղափոխության հրապարակում իր հնչեցրած խոստումն է եղել: Վարչապետը միացրեց ձայնագրություն, որտեղ լսելի էր իր ելույթից մի հատված.

«Պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձերը կբարձրացվի, որ նրանք ստիպված չլինեն շաբաթ-կիրակի բետոն թափել սրա-նրա հայաթում»,- լսվում էր ձայնագրության մեջ:

Կառավարության ղեկավարը շեշտեց` այդ խոսքերով պարտավորություն է ստանձնել, որից հետո ժողովուրդը պարտադրել է խորհրդարանին իրեն վարչապետ ընտրել:

«Էդ խոստումը հեղափոխության կոնտեքստում է արվել; Եթե ժողովուրդը մտածում է՝ վատ որոշում է պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը, դա իր լեգիտիմ իրավունքն է, կարող է ցանկացած պահի նոր հեղափոխություն անել, մեզ էստեղից քշի, բերի էն հին-բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում պետական համակարգը, փայ էին մտնում բիզնեսներին»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` պաշտոնյան, որն օրական 24 ժամ աշխատում է և պայքարում է ինչ-որ բանի դեմ, կամ հանուն ինչ-որ բանի, հարյուր տոկոսով պետք է կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա:

Ըստ Փաշինյանի` պաշտոնյան իր աշխատանքի վրա կենտրոնանալու համար պետք է ազատված լինի կենցաղային մանր հարցերից:

«Եւ առհասարակ պետական ծառայության պրեստիժը պետք է բարձրացվի, սա իմ դիրքորոշումն է»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter