
Գյուղապետը կալանավորված է. նա մեղադրվում է անչափահասին բռնաբարելու մեջ
Հարթաշենի համայնքապետ Ազատ Ղուկասյանը մեղադրվում է անչափահաս Կարինեի (անունը փոխված է) բռնաբարության մեջ:
Հիշեցնենք, որ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով (142-րդ հոդվածի 1-ին մաս), սակայն երեկ նրան մեղադրանք է առաջադրվել 138 հոդվածի 2-րդ մասի երրորդ կետով (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), և գյուղապետին անմիջապես կալանավորել են:
Նշենք, որ այս հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: Սակայն բացառված չէ, որ հոդվածը նորից վերաորակեն, քանի որ տուժող անչափահասը մտավոր հետամնաց է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել