HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Գրիգորի Մարտիրոսյան. «Այդ օրենքը կա, կոչվում է Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենք»

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտրիոսյանի մամուլի առցանց ասուլիսը: ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախքան ասուլիսի մեկնարկը, հարցերն ուղարկում էին տեղեկատվական շտաբի էլեկտրոնային փոստին: Մամուլի ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակվում էր Արցախի հանրային հեռուստատեսությամբ և տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջով: «Հետքը» երկու հարց է ուղղել Գրիգորի Մարտիրոսյանին:
-Եթե արտակարգ իրավիճակի մասին օրենք չկա, ապա պարետատան ղեկավարումը և պարետի լիազորությունները ո՞ր օրենքով են Ձեզ տրվում։ Նախագահը նման լիազորություն չունի։
-Այդ օրենքը կա, կոչվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք: Ե՛վ պարետը, և՛ պարետատունը գործում են առաջնորդվելով այդ օրենքով և նախագահի հրամանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում:
-Պարոն Մարտիրոսյան, եթե համավարակը տարածվի ընտրություններ անցկացնելու պատճառով, պատրա՞ստ է, արդյոք, իշխանությունը կրել իրավական, քաղաքական և /կամ/ բարոյական պատասխանատվություն, եթե այո, ապա ո՞վ է կրելու այդ պատասխանատվությունը՝ նախագա՞հը, քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցությո՞ւնը, իշխանական կոալիցիա՞ն, կառավարությո՞ւնը թե՞ պարետատունը:
-Անդրադարձել եմ մի քանի անգամ այս հարցին: Ե՛վ կառավարությունը, և՛ արդեն ստեղծված պարետատունն արել է ամեն ինչ, որպեսզի համավարակի տարածման ռիսկը նվազի ընտրությունների ժամանակ:
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին, Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Բակո Սահակյանի հրամանագրով պարետ է նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter