HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ պարզաբանումը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է ներկայացված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման առնչությամբ Ազգային ժողովում հնչած հարցերի վերաբերյալ։ 

Կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում նախատեսվում է օժանդակություն տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ընդ որում՝ ինչպես անհատ ձեռնարկատեր կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատերերին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Օժանդակությունը նախատեսված է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ կամ  անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն առհասարակ ՀԴՄ կիրառողներ չեն հանդիսանում։ Նրանց համար կառավարության որոշմամբ սահմանված է միանվագ ամսական նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն, որը կախված չէ նրանց շրջանառությունից։ Հետևաբար՝ այս խումբ հարկ վճարողների մոտ շրջանառությունների չհայտարարագրման հետ կապված աջակցության չափի նվազեցման ռիսկեր չկան։ 

Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ապա նրանց համար աջակցության չափը սահմանվել է 2020թ․ առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10% չափով, սակայն ոչ պակաս քան 10 հազար դրամը և ոչ ավելի քան ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոչ բոլոր անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության հանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են հնարավորություն ունեցել կիրառելու ՀԴՄ-ներ, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ՀԴՄ ձեռք բերման հայտ ներկայացրած, սակայն կոմիտեի տեղեկատվական շտեմարանում դեռևս նոր սերնդի ՀԴՄ չակտիվացրած սուբյեկտներին լրացուցիչ տրամադրվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ օժանդակություն։

Լուսանկարում՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Մեկնաբանություններ (4)

Առաքել Կարապետյան
Ես այս միջոցառման շահառու եմ: Ունեմ միկրոձեռնարկություն, որը նախորդ տարի եղել է ընտանեկան: Դիմել եմ նոր ՀԴՄ-ի համար, բայց դեռ չունեմ: Հիմա հարց. ինձ տրվելու է օգնություն 2020թ․ առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10% չափով և լրացուցիչ նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ օժանդակություն, թե՞ միայն նվազագույն աշխատավարձի չափով: Բանն այն է, որ, եթե ես նոր սերնդի ՀԴՄ չունեմ, իմ շրջանառությունը չի երևում, ինչպե՞ս պիտի որոշեն 10 տոկոսը:
ՄԵԼՍ ԳևՈՐԳՅԱՆ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ
Բարև ձեզ ինչպես՞ դիմենք, Ինչպես՞ կճշտենք մեր շահառու լինելը։ Եվ համարվում են արդյոք նկարիչները միկրոբիզնես կամ ինքնազբաղվածներ։ Ես որպես ֆիզ անձ հարկեր եմ վճարել իմ հոնորարներից։ մաոնաորապես 2019թ ընդացքում վճարել եմ 2700000֏ ից գոյացած եկամտահարկ։
Աիդա Բենիկի Խալաթյան
Ինչպես տեղեկանալ, որ հանդիսանում եմ շահառու 10-րդ միջոցառման: Շնորհակալություն
Անետ
Բարև Ձեզ։ Ինչպե՞ և որտե՞ղ կարող ենք դիմում ներկայացնել 10-րդ միջոցառման շրջանակներում փոխհատուցում ստանալու վերաբերյալ։ Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter