Ուսանողները հարգանքի տուրք կմատուցեն կին ազատամարտիկներին
Մարտի 7-ին' կանանց միջազգային տոնին ընդառաջ, ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը նախաձեռնել է այցելություն Եռաբլուր: Ուսանողները հարգանքի տուրք կմատուցեն Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկներին:
Ուսանողներին կմիանան նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցները հավաքվելու են մարտի 7-ին' 14:10-ին Նալբանդյանի արձանի մոտ, որտեղից 14:30-ին ավտոբուսներով կուղևորվեն Եռաբլուր:
Լուս.` Աշոտ Երամիշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել