HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտամետ գյուղում հայտնաբերվել է ականանետի արկ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 15-ին` ժամը 10:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողատարածքներից մեկում արկ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը զրահաճեղքիչ բեկորային արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ հողամասին հարակից առվում նույնպես հայտնաբերվել է արկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ականանետի արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter