HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական պարգեւներ՝ ոստիկանության ծառայողներին

Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են։

Նախագահը հիմք է ընդունել վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի։

Ըստ այդմ՝ պարգեւատրվել են.

Մարտական ծառայության մեդալով՝

Գեղարդ Արտակի Խուրշուդյանը, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի հրամանատար, մայոր,

Հրաչիկ Միսակի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մեղրիի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր,

Մխիթար Գոշի մեդալով՝

Հակոբ Ռաֆիկի Պետրոսյանը, Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ,

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Հայկ Գրիգորիի Գրիգորյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ- հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ,

Վանյա Յուրիկի Սահակյանը, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ,

Բագրատ Յուրիկի Դավթյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա։

Երախտագիտության մեդալով՝

Արմեն Էդիկի ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ

Արշակ Գարեգինի ԱՐՇԱԿՅԱՆԻՆ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter