HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանատուր թաղամասի մոտակա լճակից քաղաքացու դի է դուրս բերվել

Ապրիլի 16-ին ժամը 08:50-ին ոստիկանության աշխատակիցներն անհայտ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Վանատուր թաղամասի թիվ 438 տան մոտակա լճակում իրականացնելու նպատակով դիմել են Փրկարար ծառայության օգնությանը:

ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը (նավակով) մեկնել են օգնության:

Ինպես տեղեկանում ենք ԱԻՆ տարածած մամուլի հաղորդագրությունից, փրկարարները թիվ 285 տան մոտակայքում գտնվող լճակից հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի բնակիչն ենթադրվում է, որ ընկել է տան հետնամասում գտնվող ճահիճը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վանատուր թաղամասի թիվ 438 տան բնակիչ Սիրանուշ Հ.-ն (ծնված 1937 թ.) ապրիլի 11-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, նշված ճահճում և Մարմարիկ գետի ափամերձ տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է՝ անարդյունք:

Ապրիլի 14-ին ժամը 12:48-ին որոնողական աշխատանքներին աջակցելու համար կրկին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով:

Ապրիլի 15-ին ժամը 10:15-ին ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում՝ Վանատուր թաղամասի մոտակայքում, որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դիմել են ջրափրկարարների օգնությանը:

Օգնության են մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական երկու ջոկատ և Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում իրականացրել են մանրակրկիտ և երկարատև որոնողական աշխատանքներ, որը դադարեցվել է մթության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter