Կանխվել է Հաղթանակի կամրջից ինքնասպանության փորձը
Ապրիլի 16-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
ԱԻՆ փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Վաղարշակ Ա.-ն (ծնված 1989 թ.) անցել է արգելապատնեշը և փորձում է ցած նետվել կամրջից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Վաղարշակ Ա.-ի հետ վարել է հոգեբանական զրույց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել