
ՔԿԱԳ սահմանափակված ծառայությունները ապրիլի 17-ից կընդլայնվեն
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ Արդարադատության նախարարության սահմանափակած ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն՝ հետևյալ շրջանակով՝
Երևան քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ը առանց ընդմիջման.
- ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
- փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում.
- ծնունդների պետական գրանցում:
Զաքիան 3 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ն՝ առանց ընդմիջման:
- ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
- ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում
Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում, ամեն օր՝ ժամը 10։00-ից-14;00-ն՝ առանց ընդմիջման.
- Մահվան պետական գրանցում:
Երևան քաղաքի ՔԿԱԳ տարածքային մարմինները բացառապես կատարելու են այն ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումները, որոնց համար դիմումները ներկայացվել են մինչև արտակարգ դրության սահմանումը: Նոր դիմումներ չեն ընդունվելու:
Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ 10։00-ից-13։00-ն:
- ամուսնությունների պետական գրանցում.
- ամուսնալուծությունների պետական գրանցում.
Մարզերում ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայությունները տրամադրվելու են աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 13։00-՝ հետևյալ շրջանակով՝
- ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
- ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
- ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
- ծնունդների պետական գրանցում.
- մահվան պետական գրանցում։
Քաղաքացիների անհարկի տեղաշարժը բացառելու նպատակով ՔԿԱԳ վկայականները և տեղեկանքները տրամադրվելու են դիմումը մուտքագրելուց հետո 20 րոպեների ընթացքում:
- ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 3.000 դրամ.
- ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար պետական տուրքը կազմում է 2.000 դրամ.
- Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1.000 դրամ.
- Ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10.000 դրամ.
- Հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1.000 դրամ.
- Ծննդի և մահվան գրանցումն անվճար է:
- Նշված պետական տուրքերից այլ վճարումներ ՔԿԱԳ տարածքային մարմինների համար օրենսդրությամբ սահմանված չեն:
Հարցերի կամ բողոքների դեպքում քաղաքացիները կարող ենք զանգահարել 85-00՝ Արդարադատության նախարարության թեժ գիծ:
Լուսանկարը՝ iravaban.net-ի
Մեկնաբանել