HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի խորհրդարանում ևս կստեղծվի հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողով

Երեկ ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Թբիլիսի: Հայկական  պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին:  

Հանդիպման ընթացքում կողմերը հայտնեցին միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես  երկուստեք կարևորվեց տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը: 

Սամվել Բալասանյանն իր վրաց գործընկերոջը  տեղեկացրեց  ՀՀ ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի մասին, ինչին ի պատասխան Միխեյիլ Մաչավարիանին խոստացավ քննարկել հանձնաժողովի ստեղծման հարցը խորհրդարանի նախագահի հետ, հավելելով, որ չնայած Վրաստանի խորհրդարանը հանձնաժողովների մակարդակով հարաբերություններ չունի որևէ երկրի հետ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-վրացական ջերմ հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը, կարծիք հայտնեց, որ Վրաստանի խորհրդարանում ևս կստեղծվի նմանանատիպ հանձնաժողով:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Այս մասին հայտնում է Սամվել Բալասանյանի աշխատակազմը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter