Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Ապրիլի 16-ին, 19-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 20-21-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նման կանխատեսում է անում Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 16-ին, 19-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.00C (2008 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.50C (1980 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.60C
Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը, տվյալներ Սեւանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել