HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ժամանակավորապես դադարեցվել է 55 կազմակերպության կամ դրանց մասնաճյուղերի գործունեությունը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն ավելի քան 487 կազմակերպություններում և դրանց մասնաճյուղերում իրականացրել է մշտադիտարկում։ Ուսումնասիրության ընթացքում ստուգվել են կազմակերպությունների սանիտարահիգիենիկ պայմանները և թե ինչպես են նրանք պահում պարետի սահմանած կանխարգելիչ նորմերը։

Ստուգումների արդյունքում շուրջ 55 կազմակերպության կամ դրանց մասնաճյուղերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը։

«Արձանագրվում են խախտումներ։ Ենթադրենք առևտրի վայրերում դրանք վերաբերում են հաճախորդների հետ հաճախակի շփումներ ունեցող կազմակերպությունների աշխատակիցների կողմից դիմակներ չկրելուն, տնային և սանիտարական հագուստի կամ արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ չունենալուն, անհրաժեշտ ծորակների քանակով չապահովելուն, փակվող աղբամաններ չունենալուն»,- նշեց Աշոտ Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ խախտումներ արձանագրվելուց հետո պարետի որոշմամբ կազմակերպության գործունեությունը դադարեցվում է և դրա հսկողությունն իրականացնում  է ոստիկանությունը։ Այդ ընթացքում կազմակերպությունը պետք է վերացնի արձանագրված խախտումները և նոր վերսկսի գործունեությունը։ 

Աշոտ Հարությունյանը ընդգծում է, որ խախտումները վերացնելու նպատակով տեսչական մարմնի աշխատակիցները խորհրդատվություն և հնարավոր լուծումներ են առաջարկում կազմակերպություններին։

Անդրադառնալով աշխատակիցների աշխատանքային իրավունքի պաշտպանությանը՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետը տեղեկացրեց, որ քննարկվում է նախագիծ, որով տեսչական մարմնի կողմից կսահմանվեն վերահսկողական որոշակի լիազորություններ՝ աշխատակիցների աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter