HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հերթական շրջայցն է կատարել մարտական դիրքեր

ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ միավորման և զորամասի հրամանատարության ուղեկցությամբ առաջնագիծ այցելության ընթացքում բանակի հրամանատարը զրուցել է դիրքապահների հետ, ծանոթացել վերջին շրջանում դիրքերում իրականացված ինժեներական կահավորման, կրակի վարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում տիրող օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Այնուհետև, ՊԲ հրամանատարը դիրքապահների մարտունակությունը, մարտական պատրաստվածությունն ու գործնական հմտությունները ստուգելու նպատակով, վերջիններիս առաջադրել է կոնկրետ իրավիճակներում մասնագիտական պարտականությունների կատարումից բխող անհրաժեշտ խնդիրներ, հետևել դրանց կատարման ընթացքին և նկատված թերացումները վերացնելու, ինչպես նաև զինծառայողների պատրաստության մակարդակը ավելի բարձրացնելու նպատակով տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter