HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԿԵ» ընկերությունում սկվել են գծերի կապիտալ վերանորոգման աշխատանքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում սկսվել են գծերի կապիտալ վերանորոգման 2020 թվականի պլանային աշխատանքները: Ապրիլի 13-ից «Մասիս» գծային մեքենայացված կայանի բրիգադը սկսել է կապիտալ վերանորոգման աշխատանքները Լոռու մարզի Փամբակ-Շահալի հատվածում:

Ընկերության հարային կապերի բաժնի հաղորդմամբ` ընդհանուր առմամաբ ընկերության 2020 թվականի ենթակառուցվացքի ներդրումային հաստատված պլանի համաձայն, կապիտալ վերանորոգվելու է 8 կիլոմետր գիծ, տեղադրվելու է 17 հազար երկաթբետոնե կոճղ, փոխվելու է ավելի քան 13 հազար տոննա խճաքար, կատարվելու է 7 կիլոմետր հպակային ցանցի նորոգում և Հրազդան-Սևան ուղեմասի էլեկտրական կենտրոնացման կայանի արդիականացում:

«ՀԿԵ» ենթակառուցվացքի արդիականացման ընդհանուր ներդրումային ծրագիրը 2020 թվականի համար գնահատվում է 1 միլիարդ 845 միլիոն դրամ, ինչը կարող է ավելանալ 77 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter