HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

2019 թվականի լավագույն լուսանկարներն ըստ «World Press Photo»-ի

«World Press Photo»-ն աշխարհի ֆոտոլրագրողների ամենահեղինակավոր ամենամյա մրցանակն է։ Ապրիլի 16-ին հայտարարվել են 2019 թվականի լավագույն լուսանկարները։ «Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթել է Սուդանում կատարված լուսանկարը։ Հեղինակը ճապոնացի Յասուեսի Տիբան է, որը համագործակցում է «Ֆրանսպրես» գործակալության հետ։

Տարվա լուսանկար

Բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը, որոնք իշխանության էին եկել ռազմական հեղաշրջման ճանապարհով։ 19 հունիսի, 2019 թվական

Տարվա ֆոտոպատմություն

Ֆոտոպատմություն երիտասարդ ալժիրցիների սերնդի և բողոքի շարժման ժամանակ նրանց ունեցած դերի մասին։

Տարբեր անվանակարգերում հաղթողներ և մրցանակակիրներ

Ժամանակակից խնդիրներ, մեկ նկարի անվանակարգի հաղթող

IDEX սպառազինությունների միջազգային ցուցահանդեսի մասնակիցը ցուցադրության օրվա վերջում տանում է երկու նռնականետ, Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ, 18 փետրվարի, 2019 թվական։

Ժամանակակից խնդիրներ, մեկ նկարի անվանակարգի երկրորդ հորիզոնական

Անտառային հրդեհներն Ավստրալիայում։ Երեխաները խաղում են Նոր Հարավային Ուելս նահանգի Բեգա քաղաքի տարհանման կենտրոնում, 31 դեկտեմբերի, 2019 թվական։

Ժամանակակից խնդիրներ, ֆոտոպատմությունների հաղթող

Թալիբներ, Աֆղանստան, 2019  թվական։

Դիմանկարներ, մեկ նկարի անվանակարգի երկրորդ հորիզոնական

Դրեգ քուին և ԼԳԲՏ ակտիվիստ Բելինդան, Քեյփթաուն, ՀԱՀ, 2019 թվականի օգոստոսի 4։

Դիմանկարներ, ֆոտոպատմության երկրորդ հորիզոնական 

Աբորտ իրականացրած կանայք, Բելառուս, 2019 թվական։

Երկարաժամկետ ֆոտոնախագծեր, երրորդ հորիզոնական

Իշիլների կյանքը։ Վերջիններիս Գվատեմալայի բնիկ ժողովուրդն են, մայաների հետնորդներից մեկը, որոնք 1980-ական թվականներին բռնության են ենթարկվել պետության կողմից աջակցվող խմբավորումների կողմից։

Սպորտ, ֆոտոպատմությունների երրորդ հորիզոնական

40-ից բարձր անձանց ռեգբիի ակումբ Տոկիոյում, 2019 թվականի մայիս-հունիս ամիսներ։

Շրջակա միջավայր, մեկ անձի լուսանկարների անվանակարգի հաղթող

Սպիտակ էգ արջը և նրա ձագը «Պոլարշտերն» գիտահետազոտական նավից ոչ շատ հեռու, որը զբաղվում է Արկտիկայի կլիմայի փոփոխությունների ուսումնասիրությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 10։

Բնություն, ֆոտոպատմությունների հաղթող

Վայրի բնության մեջ կյանքին օրանգուտանների ադապտացման ծրագիր, Սումատրա կղզի, Ինդոնեզիա, 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներ։

Նորություններ, ֆոտոպատմությունների հաղթող

Բողոքի ցույցեր Հոնկոնգում, 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներ։

Հրատապ լուրեր, մեկ անձի լուսանկարների անվանակարգի երկրորդ հորիզոնական

Ահաբեկիչների հարձակումը «DustinD2» հյուրանոցի վրա, Նայրոբի, Քենիա, 2019 թվականի հունվարի 15։

Հրատապ լուրեր, ֆոտոպատմությունների երկրորդ հորիզոնական

Անտառային հրդեհներ Ավստրալիայում, 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter