
Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ վերջիններս 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, երկու քաղաքացիներ առողջացել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել