HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում:

Վերջիններն, այս պահին, չեն ցուցաբերում կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ:

Մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է: Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և ոստիկանության վերահսկողության տակ: Նշենք, որ վերոնշյալ բուժաշխատողը աշխատում է Հանրապետական բժշկական կենտրոնում և աշխատանքի բերումով օրեր առաջ առնչվել էր Քարվաճառից նոր կորոնավիրուսային վարակով մեկուսացված քաղաքացու հետ:

Նախօրեին հետազոտության համար ՀՀ ուղարկված 11 փորձանմուշների հետազոտության արդյունքներն ամբողջությամբ ստացվել են և կորոնավիրուսի վարակը հաստատվել է միայն մեկ քաղաքացու մոտ (բուժաշխատող): Մյուս 10 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվն այս պահի դրությամբ 21 է:

Հիշեցնենք, որ Արցախում այս պահի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, որից երկուսը բուժվել և այսօր դուրս են գրվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter