HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը: 

Վարչապետը եւս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։

Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter