HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ոստիկանությունը՝ հանրային ծառայությունների մատուցման մասին

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ հանրային ծառայությունների մատուցումը կազմակերպելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.

Անձնագրային և վիզաների վարչությունը ծառայություն կմատուցի ժամը 09:00-ից մինչև 13:00-ն: Ժամը14:00-18:00-ն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում կամ լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար զանգահարել՝ 047-94-33-61 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին։

Ճանապարհային ոստիկանությունը ծառայություն կմատուցի միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում:

Դադարեցվում է վարորդական իրավունքի վկայականների տրման համար տեսական և գործնական քննությունների ընդունումը, տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների կատարումը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող այլ հանրային ծառայությունները (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 047-94-02-17 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին)։

Հասարակական կարգի ապահովման բաժինը դադարեցնում է ծառայությունների մատուցումը՝ զենքի շրջանառության թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման գործընթացը (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 047-94-47-08 կամ 047-94-02-07 հեռախոսահամարներին)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter